Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը` հաջողությամբ իրականացված ծրագիր
Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտը 2022թ. ծրագրերի կառավարման մրցանակաբաշխության շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը «Ժամանակի և բյուջեի կառավարում» անվանակարգում ճանաչել է որպես հաջողությամբ իրականացված ծրագիր, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: