Wiki Loves Monuments. Սաղմոսավանքի լուսանկարը՝ հաղթողների շարքում
Wiki Loves Monuments-ի տասներեքերորդ ամենամյա լուսանկարչական մրցույթում 30-ից ավելի երկրների 3700 մասնակիցների ավելի քան 150,000 հայտերից այսօր հաղթող են հայտարարվել տասնհինգ լուսանկարներ:
Հայաստանի Սաղմոսավանք եկեղեցու լուսանկարը Wiki Loves Mountains 2023 մրցույթի հաղթողների թվում է։
Հայկ Հովհաննիսյանի ներկայացրած լուսանկարը մրցույթում զբաղեցրել է իններորդ տեղը։
«Գեղեցիկ ձմեռային օր էր, և ես ուզում էի կիսվել իմ զարմանահրաշ երկրի զարմանալի հուշարձանով»,- ասել է հեղինակը:
Հաղթող է դարձել Թաիլանդի Բանգկոկի Գրանդ պալատի լուսանկարը (լուսանկարիչ՝ Kriengsak Jirasirirojanakorn )։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Նորվեգիայի Fetsund Booms-ի լուսանկարը (լուսանկարիչ՝ Jarle Kvam): Երրորդ տեղը գրավել է Լեհաստանի փոքրիկ գյուղի՝ Յաշչուրովկայի եկեղեցու լուսանկարը (լուսանկարիչ՝ Jakub T. Jankiewicz):