ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, Վանաձոր համայնքում այսօր ընթացել է «Առողջ ապրելակերպի արշավ»՝ դպրոցների և առողջապահական հիմնարկների ներկայացուցիչների մասնակցությամբ:




Արշավը նպատակ ուներ առաջ մղել առողջ ապրելակերպ վարելու գաղափարը և անց էր կացվում «Առողջ ապրելը սովորություն է» խորագրի ներքո:

Միջոցառումն սկսվել է քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվել Վանաձորի Հայքի հրապարակում, որտեղ էլ անցկացվել է հիմնական միջոցառումը՝ ձեռքի աշխատանքների, նկարների ցուցադրություններ, առողջ ուտեստների պատրաստում, գեղարվեստական կատարումներ:



Այստեղ անց են կացվել գեղեցիկ միջոցառումներ՝ առողջ սննդի պատրաստման, խորհրդատվություններ ներկայացվում՝ առողջ ապրելակերպի վարքագծի վերաբերյալ: Ներկաները նաև հանդես են եկել շուրջպարով, անցկացվել է սպորտլանդիա:



Արշավին մասնացել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Լոռու մարզպետի տեղակալներ Հովհաննես Ավետիսյանը, Գոռ Ասրյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի պաշտոնյաներ, դպրոցների կոլեկտիվներ, մարզի առողջապահական հիմնարկների, ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի ղեկավարներն ու աշխատակիցները:



Միջոցառման կազմակերպմանն աջակցեն են Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի աշխատակիցները, կամավորները:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն