Հանրահավաք և երթ՝ Կոռնիձորում
Կոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով Կոռնիձոր գյուղի կենտրոնից շարժվել են դեպի սահմանային գոտի:
Հանրահավաքին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից ժամանած քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ: Նրանք պահանջում են ապաշրջափակել Արցախը։ Արցախում նույնպես երթ եւ հանրահավաք է տեղի ունենում՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի: