18-ամյա վանաձորցին դանակահարել է 42-ամյա համաքաղաքացուն. նա ձերբակալվել է
Մայիսի 25-ին՝ ժամը 20:41-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 67-ամյա կինը հայտնել էր, որ որդուն դանակահարել են: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների, ինչպես նաև Լոռու մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի Հալաբյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդու որովայնին դանակով խփել էր վանաձորցի 18-ամյա երիտասարդը, որը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն: