Շոլցը Զելենսկու հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Գերմանիայի աջակցությունն Ուկրաինային
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, քննարկել Արևմուտքի կողմից Կիևին ցուցաբերվող օգնության շարունակումը՝ հայտնել են Գերմանիայի կառավարությունից:
Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին եվրոպական և միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ: «Կանցլերն ու նախագահը պայմանավորվել են շարունակել կարծիքների կառուցողական փոխանակումը, այդ թվում՝ խաղաղ կարգավորմանը գլոբալ աջակցության նպատակով, և շարունակել սերտ շփումները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն էլ խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Հռոմը Կիևին ռազմական օգնության նոր՝ յոթերորդ փաթեթն է պատրաստում։ Ռազմական նշանակության օգնության ցանկը չի հանրայնացվում։