Շիրակի մարզում, այսօր, հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջները բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին 9-ը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն