Հունիսի 1-ին` ժամը 07:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Իդեալ» խանութ սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդ՝ Ն., ծնված 2002 թ․) և Opel (վարորդ՝ Ա. Մ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած Mercedes-Benz, Opel և Porsche մակնիշների ավտոմեքենաներին. Opel (վարորդ՝ Ա. Մ.) մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Վարորդ Ն.-ն, ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1998 թ․) և Ա. Ե.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են երկու Opel մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն