Հրդեհ է բռնկվել Եղեգնաձորի խանութներից մեկի տանիքում
Հունիսի 2-ին` ժամը 15։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շինանյութի խանութի տանիքում (մոտ 240 քմ), որն օգտագործվում է որպես պահեստային մաս։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:08-ին, մարվել՝ 21։01-ին: Այրվել են տանիքի և երկրորդ հարկի առաստաղի փայտե կառուցատարրերը, ջերմահարվել են թիթեղյա ծածկը (մոտ 400 քմ), տանիքում պահեստավորած կենցաղային իրեր և կախովի առաստաղի ջերմամեկուսիչ շերտը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 ավտոաշտարակ և համայնքապետարանի 2 ջրատար։