Եվրոպայի խորհրդին կից Թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպության փորձագիտական խումբը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ապօրինի միգրանտների և ապաստան հայցողների շրջանում թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման ուղղությամբ ակտիվ ջանքերի բացակայության կապակցությամբ և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ակտիվացնել ջանքերն այդ ուղղությամբ:

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում տուժածներին իրավական օգնություն և փոխհատուցում տրամադրելու, նրանց մուտքն աշխատաշուկա ապահովելու, սոցիալական և տնտեսական ինտեգրման համար։

Բաքվին կոչ է արվել ապահովել թրաֆիքինգի զոհերի՝ պետական կացարանում տեղակայումը, ընդգծվել է նրանց առավել արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը։ Փորձագետներն Ադրբեջանին հորդորել են նաև գործընկերային հարաբերություններ հաստատել քաղաքացիական հասարակության սուբյեկտների հետ և ապահովել, որ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված ՀԿ-ներն ունենան գրանցման և համարժեք ֆինանսավորման արդյունավետ հասանելիություն:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018-2022 թվականներին հայտնաբերված զոհերի թիվը կազմել է 472, ինչը զեկույցի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ ավելի բարձր է։ Հայտնաբերված զոհերի 94%-ը եղել են սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի զոհ դարձած կանայք:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն