Կոսովոյի սերբաբնակ հյուսիսային մունիցիպալիտետներում նոր ընտրություններ կարող են անցկացվել
Կոսովոյի իշխանությունները չեն բացառում, որ տարածաշրջանի սերբաբնակ հյուսիսային համայնքներում նոր ընտրություններ կարող են անցկացվել: Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի խոսքով՝ դա չի հակասում Հանրապետության օրենսդրությանը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Կոսովոյում ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո՝ նշում են տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Կոսովոյում լարվածությունը կտրուկ սրվել էր, երբ սերբ մեծամասնության բոյկոտի պայմաններում մի քանի քաղաքում ՏԻՄ ընտրություններ էին անցկացվել, և դրանց արդյունքում ալբանացի քաղաքապետներ էին ընտրվել, ինչի պատճառով սերբ բնակչությունը ցույցեր էր անցկացնում՝ պահանջելով չեղարկել քվեարկության արդյունքները: Բողոքի ակցիաների ընթացքում նաև բախումներ են եղել սերբ բնակիչների և ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի միջև, երկու կողմից էլ կան տուժածներ: Օրերս դաշինքը Կոսովո լրացուցիչ ստորաբաժանում էր ուղարկել՝ իրավիճակը կարգավորելու նպատակով:
Երեկ, ԶԼՄ-ների տվյալով, ՆԱՏՕ-ի ուժերը հավաքել են ավելի վաղ Զվեչանի քաղաքապետարանի շուրջ տեղադրված փշալարերը, ինչը վկայում է, որ ցույցերը դադարել են, և լարվածությունը թուլացել է: