Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 229 090 է, մահվան դեպքերինը՝ 5713
Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 090-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4597 է:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5713-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 112 է։ Մեկ օրում արվել է 4889 թեստ։