2023 թվականի հունիսի 8-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, դերասան և ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:



800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է դրվագ «Սարոյան եղբայրներ» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսորներ՝ Խորեն Աբրահամյան, Արկադի Հայրապետյան), որը նկարահանվել է 1968 թվականին: 



Գեղաթերթիկի վրա պատկերված է ֆիլմի գեղարվեստական ղեկավար և ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Հայկին, մարմնավորած Ֆրունզե Դովլաթյանը նկարահանման հրապարակում:



Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են «ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 08 հունիսի 2023թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ

Տպաքանակը՝ 10 000 հ.

Հայփոստ ՓԲԸ


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն