Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեկնարկել են աստիճանների նորոգման աշխատանքները
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Անտառային 144, Անտառային 158, Դեմիրճյան 27 և Թումանյան 35ա հասցեներում, ինչպես նաև Կիլիկիա թաղամասում գտնվող Բարձրաբերդ փողոցում վարչական շրջանի վերանորոգման ծրագրով մեկնարկել են աստիճանների նորոգման աշխատանքները։