Ադրբեջանի ջանքերը տապալվեցին,ԵԽԽՎ-ն Լաչինի միջանցքի հարցն ընդգրկեց ընթացող նստաշրջանի օրակարգում. Վլադիմիր Վարդանյան
Ադրբեջանի պատվիրակության ջանքերը՝ տապալել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում տապալվեցին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ֊ն ընդգրկեց այս հարցը ընթացող նստաշրջանի օրակարգում։
Հրատապ թեմայով քննարկումը կկայանա այս հինգշաբթի»,-ասված է գրառման մեջ։