Այս օրերին Դիլիջանի համայնքապետարանի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, խորհրդական Նոնա Գրիգորյանի և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վարդան Գրիգորյանի ուղեկցությամբ, գտնվում է Սլովակիայի Հանրապետության Պովաժսկա Բիստրիցա քաղաքում:



Այսօր տեղի է ունեցել Պովաժսկա Բիստրիցայի քաղաքապետ Կարլ Յանաշի և Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի պաշտոնական հանդիպումը: Կողմերը քննարկել են երկու քաղաքների միջև համագործակցության հնարավոր ուղիները, կրթության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության ոլորտում ակնկալվող ծրագրերը, որից հետո Դիլիջան և Պովաժսկա Բիստրիցա քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության և փոխըմբռնման հուշագիր:



Հուշագրով հստակեցվել է երկու քաղաքների մշակույթի ոլորտում փորձի փոխանակման նպատակով այցերի կազմակերպումը, կրթության, սպորտի և զբոսաշրջության ոլորտում համատեղ միջոցառումների անցկացումն ու հարաբերությունների խորացումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն