Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ. վերջին 10 օրվա ընթացքում ձերբակալվել է 5 անկախ լրագրող։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում՝ նրանց, ովքեր խոսքի ազատություն են իրացնում»,- Turan գործակալության հարցին ի պատասխան՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Ավելի վաղ Ադրբեջանում ձերբակալվել է այդ երկրում կոռուպցիան և մարդու իրավունքների խախտումները լուսաբանող Abzas Media-ի չորս աշխատակից, ինչպես նաև Kanal 13 ինտերնետային ալիքի տնօրենը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն