Իրան-Հայաստան բարձրավոլտի կառուցումը դանդաղում է, շինարարությունն այս տարի էլ չի ավարտվի
Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները դանդաղում են։ «Ռադիոլուր»–ի հետ զրուցում տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը բացատրել է, որ խնդիրները կապված են կապալառու ընկերության ֆինասական վիճակի հետ։ Կազմակերպությունն իրանական «Սանիր»-ն է։ Մասնագետները կարծում են, որ Հայաստանը պետք է ավարտի բարձրավոլտի կառուցումը, քանի որ նժարին ոչ միայն մեր երկրի էներգետիկ վարկանիշն է, այլև՝ էներգետիկ անկախությունը։