Քանի որ մենք այստեղ քննարկում ենք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչման քրեականացնելը կամ չքրեականացնելը, ասեմ, որ մինչև միջնակարգ դպրոցս ավարտելը ՀՀ իշխանությունները առնվազն 5 տարբեր ձևերով ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում:

Այս մասին այսօր ԱԺ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Դուք զվարճալի եք համարում, որ տարբեր տարեթվեր են մեջբերվում, թե երբ է ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, դրա պատճառը այն է, որ հենց տարբեր դրվագներով, ստեղծագործ մոտեցմամբ են ՀՀ իշխանությունները ճանաչել:

Այս տարեթվերով մենք ցույց ենք տալիս, թե ինչպես տարբեր ստեղծագործ մոտեցումներով Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Վարդան Օսկանյանը Դաշնակցության աջակցությամբ ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն