Հայաստանում 2024 թվականի պետական բյուջեի նախագծով  պաշտպանության նախարարության գծով ծախսերը նախատեսվել են 554 միլիարդ դրամ:

Այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի (փոփոխված տարբերակ) քննարկմանը։

«2024 թվականին պաշտպանության նախարարության գծով ծախսերը կազմում են 554 միլիարդ դրամ: Դրանք 7 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերին, արդյունքում` 2024-ին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5.3 տոկոսը` 2023 թվականի նկատմամբ նվազելով 0.3 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ նա ասաց, որ պաշտպանության ոլորտի ծախսերի նվազումը ՀՆԱ-ի մեջ պայմանավորված է տարբեր հանգամանքներով:

«Երբ ասում ենք 0.3 տոկոսով նվազել է, դա չի նշանակում, որ գումարները բացարձակ առումով նվազել են, ուղղակի մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որը մենք որոշել ենք տրամադրել պաշպանության ոլորտին»,-պարզաբանեց Հովհաննիսյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն