Իմ տեղեկություններով՝ Լարսն այս պահին բնականոն աշխատում է: Այն խնդիրը, որն արձանագրվել էր շաբաթներ առաջ, այժմ ընդհանուր առմամբ գոյություն չունի: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ռուսական կողմի ստուգումների վերաբերյալ հարցին:

«Լարսի խնդիրը մշտապես Կառավարության և մեր ԵԱՏՄ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, և ես ուզում եմ նշել, որ ճիշտ է շատ մեծ դժվարություններով, բայց մեզ որոշակիորեն նաև օպերատիվորեն հաջողվեց այս խնդիրը գոնե այս ժամանակահատվածում հանգուցալուծել:

Քաղաքական որոշումների մակարդակով ուզում եմ՝ մենք այդ արձանագրումն անենք, որ առնվազն մինչև այժմ ստացած ազդակներով նման խնդիր այս պահի դրությամբ գոնե գոյություն չունի»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն