Բերդի 72-ամյա բնակիչը փորձել է փոստային բաժանմունքում իրացնել կեղծ 10,000 դրամանոց
Դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ին, ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է իրացնել 10,000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:
Բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին: