Կալանավորվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձինք
Ձերբակալվել են Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնատար անձինք և շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցիչներ, այդ թվում` ղեկավարներ։
Ի պատասխան «Լուրերի» հարցման` Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումները չարձանագրելու դիմաց շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կաշառք պահանջելու և ստանալու համար։
Ձերբակալված 6 պաշտոնյաներից 5-ը կալանավորվել են: