Երևանից Քանաքեռավան ճանապարհի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է վարորդներին․
«Հ-4‚ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3 ավտոճանապարհից դեպի Քանաքեռավան ընթացող ճանապարհի խաչմերուկում տեղակայվել է լուսացուցային օբյեկտ։ Այն գործարկվելու և աշխատելու է դեկտեմբերի 28-ից։
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր»,- ասվում է հաղորդագրության մեջ։