Կապահովվի ՀՀ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2024 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։
Ըստ հիմնավորման՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թ. հոկտեմբերի 26-ին կայացած նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երկու տարի ժամկետով երկարաձգել էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնությունը, որի շրջանակում 2024-2025թթ. ՀՀ սահմանվել է սակագնային քվոտա՝ յուրաքանչյուր տարվա համար, համապատասխանաբար, 8000 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոց։