Ռուս խաղաղապահները Ղարաբաղում կլինեն մինչև 2025-ի նոյեմբերը․ Գալուզին
ՀՀ ղեկավարության` Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո, Մոսկվան ադրբեջանական կողմի հետ է քննարկում Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը, այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը․ «Ոչ ոք չի չեղարկել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը, այն նախատեսում է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025-ի նոյեմբերը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ»,- ասել է նա։