«Երևան Սիթի տուրն» Ամանորի համար պատրաստել է տոնական նվեր երևանցիների և քաղաքի հյուրերի համար
«Երևան Սիթի տուրն» Ամանորի համար պատրաստել է տոնական նվեր երևանցիների ու քաղաքի հյուրերի համար: Մեր հայտնի կարմիր ավտոբուսը կշրջի Երևանի վարչական կենտրոններում և կտեղափոխի իր ուղևորներին դեպի մայրաքաղաքի տեսարժան վայրեր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Հունվարի 1, ժամը 12։00-ին և 15։00-ին «Սիթի տուրի» ավտոբուսն իր հյուրերին կսպասի Գայի պողոտայում (Նոր Նորք, Ավան, Զեյթուն վարչական շրջաններ)
Հունվարի 2, ժամը 12։00-ին և 15։00-ին՝ Բարեկամության մետրոկայարան (Դավիթաշեն, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ)
Հունվարի 3, ժամը 12։00-ին և 15։00-ին՝ Գ. Նժդեհի հրապարակ (Մալաթիա֊Սեբաստիա, Շենգավիթ, Նուբարաշեն վարչական շրջաններ)
Զբոսաշրջային տոմսն արժե 5000 դր.
ՀՀ քաղաքացիների համար՝ 3000 դր.
7-15 տարեկան երեխաներ՝ 1500 դր.
Մինչև 7 տարեկան 1 երեխան անվճար, մինչև 7 տարեկան 2 երեխան՝ 1500 դր.
Մանրամասների և գրանցումների համար կարող եք զանգահարել +374 93688545 հեռախոսահամարով: