Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված նոր դրույքաչափերը կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման:
Տրանսպորտային միջոցի կայանումը, ի դեպ, ժամը 22:00-ից մինչև 09:00-ը անվճար է, և տեղական տուրք չի գանձվում: Հարկ է նշել, որ կայանման վճարումներից ամբողջապես ազատված են էլեկտրամոբիլների վարորդները, ովքեր որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա. տվյալներն առկա են համապատասխան բազաներում: Վճարումից ազատված են նաև հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք, ովքեր պետք է տարեկան մեկ անգամ քաղաքապետարան դիմում ներկայացնեն:
- Մինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում:
- 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:
- «Ա» գոտին ներառում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք- Ադամյան, Մհեր Մկրտչյան (Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը), Պուշկինի, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու (Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված), Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց (Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց), Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան (Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց), Մաշտոցի, Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի (Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված) պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները:
- «Բ» գոտին ներառում է «Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012 թ. թիվ 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները: