2023թ հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 70 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 75 մլրդ դրամի եկամուտ՝ 23 մլրդ դրամով կամ 44%-ով ավել, քան նախորդ տարի։

Առաջատարների եռյակում են Veeam Armenia-ն, Synopsys-ը և EPAM-ը:

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները 2023թ. ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 3.9%-ը։

70 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 9.5 մլրդ դրամի շահութահարկ, որի 18%-ը կամ 1.7 մլրդ դրամը բաժին է ընկել Veeam Armenia ընկերությանը։

2023թ. ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից հինգի դեպքում վճարած հարկերը նվազել են (Picsart, Energize Global Services, VMware, Quantori և DataArt), ընդ որում՝ Picsart-ի և Energize Global Services-ի դեպքում նվազումը հիմնականում պայմանավորված է եղել շահութահարկի և եկամտային հարկի, իսկ Quantori-ի դեպքում՝ եկամտային հարկի մասով վճարումների նվազմամբ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների հիման վրա ցանկը կազմել և հրապարակել է Modex գործակալությունը։

Լուսանկարում՝ 2022 – 2023թթ. ՏՏ ոլորտի 20 խոշոր հարկատուներն են։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն