Լեհաստանում ավիացիոն վառելիք տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է «RMF FM» ռադիոկայանն ու հավելում, որ դեպքը տեղի է ունեցել Գրաբովնո Վելկիի տարածքում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը և Վրոցլավի քիմիական մասնագիտացված ստորաբաժանումը։

«Բաքից վառելիքի արտահոսք է եղել: Մեր խնդիրն է ստեղծել անվտանգ գոտի: Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է: Հրդեհ չի եղել»,- Պետական հրշեջ  ստորաբաժանման ներկայացուցիչ Մարչին Պուրզինսկիի խոսքերը մեջբերել է ռադիոկայանը:

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։ Ոստիկանությունը վարորդներին խնդրել է խուսափել Գրաբովնո Վելկիի ուղղությամբ երթևեկելուց, քանի որ տեղական ճանապարհները կարող են արգելափակվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն