Հայաստանի բանկերը ապրիլին դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման՝ պատժամիջոցների, երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի», - բացատրել է Կրեմլի խոսնակը:

«Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը և այլ հաստատություններ միջոցներ են ձեռնարկում ռիսկերը կանխելու համար», - եզրափակել է Կրեմլի խոսնակը:

2024 թվականի փետրվարին «Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն