Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուռնազյան 2-րդ հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են Երևանի բնակիչ 67-ամյա Աղասի Փ-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն