Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ Մարտիրոսյանն իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ դեպքի Արագածոտնի մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված հայտնվել ձորակում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, որը հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազախողովակի փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել: 

Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել գազաբալոններով։ Գազաբալոնները չեն պայթել, սակայն դրանցից 7-ը մոտ 10-20 մետր շպրտվել էին: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն