ՌԴ Նովոսիբիրսկի մարզի իշխանություններն արգելել են միգրանտների ներգրավումը տաքսիների և ծխախոտի արտադրանքի և խմիչքների մանրածախ առևտրի ոլորտներում աշխատանքի համար: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը, գրում է vedomosti.ru-ն՝ մանրամասնելով, որ արգելքը 2024 թվականի համար է։

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ աշխատանքային միգրանտները չեն կարողանա աշխատել որպես տաքսու վարորդ, խմիչքներ և ծխախոտային արտադրանք վաճառել մասնագիտացված խանութներում։ Գործատուներին երկու ամիս ժամանակ է տրվել օտարերկրյա աշխատողների թիվը նոր պայմաններին համապատասխանեցնելու համար։

Փաստաթղթում ասվում է, որ սահմանափակումները կապված են ազգային անվտանգության, բնակչության կյանքի և առողջության անվտանգության, ինչպես նաև «Ռուսաստանի քաղաքացիների առաջնահերթ զբաղվածության» ապահովման հետ։

Նշվում է, որ մարտի 19-ին Վորոնեժի մարզում աշխատանքային միգրանտներին արգելվել է աշխատել հասարակական տրանսպորտում և տաքսիներում։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն