Հունաստանի Օլիմպիա սրբավայրում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը:

Ջահը վառվել է արևի լույսից ստացված կրակից ապրիլի 15-ին տեղի ունեցած գլխավոր փորձի ժամանակ։ Քահանայապետի դերը կատարել է հույն դերասանուհի Մերի Մինան։

Արարողությանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և այլ պաշտոնատար անձինք:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն