Շտապօգնության մեքենան, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում չի եղել, առաջ է ընթացել և բախվել երկաթե ճաղավանդակին
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մուտքի դիմաց շտապօգնության ավտոմեքենան, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում չի եղել, առաջ է ընթացել և բախվել երկաթե ճաղավանդակին:
Shamshyan.com-ի տեղեկություններվ, բարեբախտաբար ավտոմեքենան վերևից չի ընկել: