Ապրիլի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները Երևանում կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, կեսգիշերին մոտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

Տեղում քաղաքացու հետ զրուցել են ավագ և կրտսեր պարեկները, որոնց հաջողվել է նրան դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքացին օտարերկրացի է, ազգությամբ՝ ռուս:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն