Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Մհեր Թամրազյանն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին տեղադրված արագաչափին, կոտրել այն, ապա առաջ ընթացել, բախվել տեղադրված աղբամաններին, կոտրել դրանք, բախվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից 3-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Հերացու» անվան թիվ 1 համալսարական հիվանդանոց: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պարեկային ծառայությունն ու քննչական բաժինն ունեն տեղեկություններ, որ բացի վթարից, տեղի է ունեցել նաև վրաերթ, որը պարզվում է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն