Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի պոտենցիալ մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար:
Հրանտ Ավետիսյանի էջում կարդում ենք․
«Էջմիածին դաշինքի անդամներին բերման են ենթարկվել ոստիկանության բաժին»։
«Էջմիածին գալու համար նիկոլը ում պատահի բռնել ա տվել, որ հանգիստ գա հետ գնա: Ինձ դեռ չեն բռնել: Դեռ»։
Հիշեցնենք, որ նա այցելելու է թիվ 7 հիմնական դպրոց և նախապես հայտարարվել է բողոքի ակցիայի մասին:
Դպրոցի բակում բազմաթիվ սև բերետավորներ կան: