Զովունիում «Hyundai»-ն բախվել է 2 մեքենաների, կոտրել սյունը, փլուզել բնակչի տան քարե պարիսպը. վարորդը եղել է ոչ սթափ
Մայիսի 19-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Տիգան Գալստյանը իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Զոբունի գյուղի սկզբնամասում բախվել է 49-ամյա Արթուր Սարգսյանի կողմից կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, և բախվել 68-ամյա Խորեն Քոթանջյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել փայտե էլեկտրասյունը, գովազդային վահանակն ու բախվել բնակչի տան քարե պարսպին՝ մոտ 8 մետր հատված փլուզելով, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազա-բենզալցակայանի աշխատանքները:
Իսկ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել, ըստ դեպքի վայրում հավաքվածների, քաղաքացիական ավտոմեքենայով:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Hyundai»-ի վարորդ Տ. Գալստյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից: