Վարդենիս-Մարտունի ճանապարհին «ԳԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել անտառում. Կա վիրավոր
Մայիսի 21-ին, ժամը 21:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ս., ծնված 1962 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել անտառում. կա տուժած։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն: