Հունիսի 7-ին՝ ժամը 18:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անաստաս Միկոյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվում է նկուղ․ անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (800 տոննա)։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն