Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցում կրակոցներ են հնչել:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Ոստիկանությունում դեպքի առթիվ ահազանգ է ստացվել:

Ներկա պահին դեպքի վայրում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշեց Սարգսյանը:

Նշենք, որ տեղի բնակիչներն էլ հայտնում են՝ կրակոցներն ինքնաձիգից են հնչել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն