Մրցունակ տնտեսությունը անկախ և ինքնիշխան պետության կարևորոագույն բաղադրիչ է: Լիահույս եմ, որ սպասվող արտաքին տնտեսական միջավայրի, ինչպես նաև համաշխարհային տնտեսությունում դրական զարգացումների պահպանման և Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված տնտեսության և տնտեսական աճի ներուժի բարձրացմանն ուղղված քաղաքական միջոցառումների իրականացման պարագայում 2024 թվականի համար թիրախային 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը միանգամայն իրական է և իրատեսական: Այդ մասին 2023 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարության ոլորտային ցուցանիշները ներկայացնելիս հայտարարեց նախարար Գևորգ Պապոյանը:

«Վստահ եմ, որ խարսխելով առկա ներուժի և արդեն իսկ գրանցված հաջողությունների վրա՝ Կառավարությունը կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հանուն մրցունակ, բարեկեցիկ և ինքնիշխան ՀՀ տեսլականի կյանքի կոչման»,- ամփոփելով ելույթը՝ հայտարարեց Պապոյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն