Պարզվել է Նորագավիթում hրազենի գnրծադրմամբ 26-ամյա երիտաuարդին uպանած կաuկածյալների ինքնությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ և ճիշտ աշխատանքներ, պարզել են հունիսի 13-ին Երևանում Նորագավիթ թաղամասում Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խաչատրյանին հրազեններով սպանած անձանց ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:25-ի սահմաններում, Նորագավիթ 1-ին փողոցի 92 հասցեի մոտ, որի ժամանակ Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ 39-ամյա Հովհաննես Մարտիրոսյանն ու Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ 31-ամյա Նարեկ Ավետիսյանը, իրենց մոտ պահվող ապօրինի հրազեններով, կրակոցներ են արձակել Մ. Խաչատրյանի ուղղությամբ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը բնութագրվում էր դրական, երբևէ չի եղել քրեական «ռազբորկաների» մեջ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասում և իր զինակից ընկերների հետ անառիկ է պահել իրեն վստահված «պոստերը» ու նրա խիզախությունն ու հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրվածությունը գնահատել էր նաև լեգենդար Եղնիկներ զորամասի հրամանատար, Արցախի հերոս, գեներալ Կարեն Ջիլավյանը՝ ժողովրդի սիրելի «Քյոխը»։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 44-օրյա պատերազմին՝ լինելով զինվորի կողքին։ Ու հիմա շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է այդ 2 ստահակների ձեռքը գնացել ու կրակել մեկի վրա, ով ծառայության ողջ ընթացքում ու ծառայությունից հետո անհրաժեշտության դեպքում ինքնակամ մեկնել է ռազմաճակատ ու կենաց-մահու պայքար տվել ազերի բաշիբոզուկների դեմ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետի առաջին տեղակալ Վարդան Վարդանյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։
Ժամանել էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանը։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Երևան քաղաքի և Շենգավիթ վարչական շրջանի դատախազության աշխատակիցներ։
Տարածքը պարեկները սահմանազատել էին ու երթևեկությունը նրանց կողմից դադարեցվել էր։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել էին երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։
Ոստկաներնն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային մի քանի կրակոցի հետքեր։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։