Հրդեհ Արտաշիսյան փողոցում՝ թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում
Հուլիսի 7-ին` ժամը 00:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 102 հասցեի մոտակայքում գտնվող պահեստից կրակ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցում՝ թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում (կունգ, մոտ 12 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։17-ին, մարվել՝ 01։56-ին։
Այրվել են վագոն-տնակի (կունգ) փայտե երեսպատումը և ներսում գտնվող տեխնիկա։