Գազամատակարարման վթարային դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանում
«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 8-ին՝ ժամը 18:00-ից, դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան, Հովսեփյան, Նորքի այգիներ (մասնակի), Դավիթ Բեկի (մասնակի) փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
«Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ։