«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին. վիրավnրներ կան
Հուլիսի 12-ին, ժամը 10:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Խ., ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա երկու տուժած։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, իսկ ուղևոր Ա․ Գ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: