Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հուլիսի 27-ին՝ ժամը 21:40-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և Hyundai մակնիշների ավտոմեքենաները, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Տ. Հ.-ն (ծնված 1973 թ.), Գ. Ղ.-ն (ծնված 1983 թ.), Մ. Կ.-ն (ծնված 1986 թ.), Hyundai մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Բ.-ն (ծնված 2003 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2005 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: