ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտներ՝ բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում գտնվող բենզալցակայանի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:

Վերը նշված օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։

Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել նաև Արագածոտնի մարզի տարածքում՝ Երևան-Գյումրի մայրուղու հարակից տարածքում շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի վրա տեղադրված են եղել սարքավորումներ, որոնցով իրականցվել են ավտոմեքենաների գազով լիցքավորում։

Արդյունքում արձանագրվել է, որ «Զիլ 431410» մակնիշի տրանսպորտային միջոցը, որը շահագործվել է որպես շարժական լցակայան՝ հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ ՆԳՆ ԱՎՕ ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանը և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը, որպես շարժական լցակայան շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղաշխատանքի արդյունքում կապարակնքվել են։ 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում շահագործվող բենզալցակայանն էլ Տեսչական մարմնի և Արմավիրի համայնքապետարանի համագործակցության արդյունքում ամբողջությամբ ապամոնտաժվել է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն